ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ստեփանակերտում ջրամատակարարման աշխատանքներ են իրականացվում

Ստեփանակերտում ջրամատակարարման աշխատանքներ են իրականացվում

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունում «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը ջրամատակարարման աշխատանքներ է իրականացնում մայրաքաղաքի տարբեր թաղամասերում: Այս մասին  տեղեկանում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։  

Ձեռնարկվել է ամենաարդյունավետ միջոցը. հրշեջ մեքենաները թաղամաս առ թաղամաս ջուր են հասցնում այս օրերին ջրի խնդիր ունեցող բնակիչներին: Մշակված գրաֆիկի համաձայն՝ ամենօրյա կտրվածքով ջուր կտրամադրվի հատկապես այն բնակիչներին, ովքեր ապրում են բարձրահարկ շենքերում: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ՝ ծրագիրը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքում վերջնականապես կլուծվի խմելու ջրի հարցը:

May be an image of 4 մարդ, people standing և դրսումը

  • Կիսվել: