Ստեփանակերտում Հադրութի ազատագրման ու Առաջին պաշտպանական շրջանի կազմավորման օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել
Այսօր՝ օգոստոսի 15-ին, Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված 1992 թվականի օգոստոսի 15-ին Հադրութի ազատագրմանն ու Առաջին պաշտպանական շրջանի կազմավորմանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը մեկնարկել է լռության րոպեով՝ ի հիշատակ Արցախյան բոլոր պատերազմներում հանուն հայրենիքի անմահացած հերոսների:

Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը մեզ հետ զրույցում ասել է, որ դժվար է երեք տարի շարունակ Հադրութի վերածնման ու 1-ին ՊՇ կազմավորման տոնը նշել Հադրութից հեռու:


Հադրութի շրջվարչակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Արթուր Մինասյանը վերհիշում է՝ 1992 թվականի օգոստոսի 15-ին մեծ շուքով արժեւորեցին օրվա խորհուրդը:


Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես են եկել Հադրութի Արվեստի և մանկապատանեկան ստեղծագործական դպրոցների սաները:

Ներկա էր Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։





