չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ստեփանակերտում բազմաֆունկցիոնալ բնակելի շենք է կառուցվում

Ստեփանակերտում բազմաֆունկցիոնալ բնակելի շենք է կառուցվում

Արցախում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում մայրաքաղաքի Վ. Մամիկոնյան հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի շենք է կառուցվում։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնեցին ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից:

«Շինարարական աշխատանքները սկսվել են 2021թ ապրիլ ամսից: Բնակելի շենքը բաղկացած կլինի 2 մասնաշենքերից` առաջին մասնաշենքը կունենա 17 հարկ, երկրորդը` 16 հարկ։ Նախատեսված է ավտոկայանատեղի՝ 50 ավտոմեքենաների համար, ընդ որում՝ 30֊ը, ստորգետնյա, 20֊ը վերգետնյա։ Շենքի բնակարանների ընդհանուր քանակը կազմելու է 171, որից 1 սենյականոց` 12 բնակարան, 2 սենյականոց՝ 93 բնակարան, 3 սենյականոց` 40 բնակարան, 4 սենյականոց` 26 բնակարան: Շենքն ունենալու է 4 վերելակ՝ 2-ը բեռնատար, 2-ն էլ մարդատար: Ավարտվել են նախապատրաստական շերտի աշխատանքները. այն կազմում է 1300 քմ։ Ներկա դրությամբ աշխատանքներ են կատարվում երկաթբետոնե միաձույլ սյունների ուղղաձիգ կանգնեցման ուղղությամբ», -մանրամասնեց կառույցի մամուլի քարտուղար Մարթա Դանիելյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ շինարարությունն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Բազմաբնակարան շենքի շինաշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2024թ.-ի ապրիլ։

  • Կիսվել: