հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում բացվել է Հայ դատի գրասենյակը

Ստեփանակերտում բացվել է Հայ դատի գրասենյակը

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրը, Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի բացումը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ելույթով հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը, Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը և ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը ներկաներին շնորհավորեց հանրապետության օրվա կապակցությամբ և հատկանշական համարեց Արցախի անկախության օրվա առթիվ Ստեփանակերտում Հայ դատի գրասենյակի բացումը:

Բնութագրությունը հասանալի չէ

«44-օրյա պատերազմից հետո մենք հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, երբ կան բազում մարտահրավերներ, որոնց լուծման ուղիները շատ դժվար են: Կարելի է առանձնացնել մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած 3 հիմնական մարտահրավերներ. անվտանգության, ԱՀ կարգավիճակի հարցերը և բարոյահոգեբանական վիճակի հաղթահարումը:

ՀՅԴ-ն իր ողջ աշխարհասփյուռ կառույցներով ախտորոշել է հիմնական մարտահրավերները և պատրաստ է իր բոլոր կարողությունները ի սպաս դնել հայրենիքի փրկության ուղղությամբ», - ասաց Ա. Մոսիյանը: Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձինք, ՀՀ ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: