հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում ազգային պարի բաց դաս կանցկացվի

Ստեփանակերտում ազգային պարի բաց դաս կանցկացվի

Արցախի Անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ին՝ ժամը՝ 19։00-ին, Forrest HUB-ի տարածքում «ՏՆՋՐԵ ավանդական երգ ու պարի համույթ»-ը կանցկացնի ազգային պարի բաց դաս։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «ՏՆՋՐԵ ավանդական երգ ու պարի համույթ»-ի անդամ Մարիամ Անդրեասյանը:

««ՏՆՋՐԵ ավանդական երգ ու պարի համույթ»-ը վերսկսում է իր գործունեությունը՝ ի նպաստ ազգայինի պահպանման ու տարածման: Մենք պարբերաբար կազմակերպում էինք ազգային պարի բաց դասեր բոլոր ցանկացողների համար՝ առանց տարիքային սահմանափակման։ Սեպտեմբերի 2-ին Տնջրեի անդամները սովորեցնելու են մասնակիցներին ազգային պարեր: Մշակույթը ազգի հոգևոր հայելին է, այն հարկավոր է պահպանել, ինչպես երկրի պետական սահմանը։ Մշակույթն է յուրաքանչյուր երկրի անկախությունն ու պետականությունը հաստատող կարևորագույն կռվանը», - նշեց Մ. Անդրեասյանը։

  • Կիսվել: