հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում անգլերենի անվճար դասընթաց կկազմակերպվի

Ստեփանակերտում անգլերենի անվճար դասընթաց կկազմակերպվի

«Հեռանկար» ՀԿ-ի նախաձեռնությամբ անվճար հիմունքներով կկազմակերպվի անգլերենի դասընթաց, որին կարող են մասնակցել 14 տարին լրացած բոլոր ցանկացողները:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հեռանկար» հասարակական կազմակերպության PR մենեջեր Իզաբելլա Սարգսյանը:
 
«Նոր լեզու սովորողների համար ամենահաճելի պահը առաջին անգամ օտար լեզվով ազատ հաղորդակցվելն է: «Հեռանկար» ՀԿ-ն ցանկացողներին ընձեռնում է այդ հնարավորությունը: Մեզ մոտ գործելու է 3 փուլային մակարդակ` կախված սովորողի կարողություններից:
 
Յուրաքանչյուրը ներգրավվելու է այն խմբում, որը համապատասխանում է լեզվի իր իմացական մակարդակին: Դասընթացը վարելու է ոլորտի լավագույն մասնագետներից Արուսյակ Աբյանը։ Դասերն անց են կացվելու շաբաթական 2 անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ՝ 2 ժամ տևողությամբ՝ ժամը 16:00-ից մինչև 18:00-ն (Pre-intermediate), 18:00-ից 20:00-ն (Intermediate), չորեքշաբթի և շաբաթ՝ 16:00-ից մինչև 18:00-ն (elementary): Դասընթացի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ին», - նշեց Ի. Սարգսյանը և հավելեց, որ մասնակցության հայտը բոլոր ցանկացողները կարող են լրացնել հետևյալ հղմամբ:

  • Կիսվել: