չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ստեփանակերտում 3-րդ օրն է՝ շուրջօրյա ջրամատակարարում կա

Ստեփանակերտում 3-րդ օրն է՝ շուրջօրյա ջրամատակարարում կա

Ստեփանակերտում արդեն 3–րդ օրն է՝ շուրջօրյա ջրամատակարարում կա։ Այս մասին հայտնել է Արցախի «Ջրմուղ–կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը։

«Սեպտեմբերի 7–ից օդի ջերմաստիճանը մոտ 10–12 աստիճանով նվազել է, ինչը նպաստել է, որ ջրի գոլորշացումը քչանա, դրա շնորհիվ մոտ 20–25 լիտր/վայրկյան ջուր է ավելացել։ Եթե օդի ջերմաստիճանը նորից չբարձրանա, կարծում եմ ջրի խնդիր չի լինի»,– հայտնել է «Ջրմուղ–կոյուղի» ՓԲԸ տնօրենը։
 
Ստեփանակերտում ջրանջատումները սկսվել էին օգոստոսի 6–ից։ 

  • Կիսվել: