երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունից զոհվել է 218 մարդ, 21-ը համարվում է անհետ կորած․մանրամասներ

Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունից զոհվել է 218 մարդ, 21-ը համարվում է անհետ կորած․մանրամասներ

Ստեփանակերտի մոտակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21-ը համարվում է անհետ կորած, կա 3 չնույնականացված դի։ Այդ մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը․

ՔԿ նախագահի փոխանցմամբ՝ 120 անձինք ստացել են տարբեր աստճանի մարմնական վնասվածքներ։ 

«Ընդհանուր առմամբ, բոլոր անձինք, ովքեր տուժել են Ստեփանակերտի պայթյունից, 100-ից ավել բռնի տեղահանված անձինք բոլոր ունեն տուժողի իրավունքներ, դրանից բխող համախատասխան կարգավիճակ»,- մանրամասնել է նա։ 

Հարցին՝ պարզվե՞լ են պայթյունի հանգամանքները, պատճառները, Քյարմյանը նշել է․ «Այս վարույթը քննում ենք այն համատեսքտում, որ ընդհանուր իրավիճակը բխում է էթնիկ զտման իրողություններից, որովհետև 100,1000-երով մարդիկ, առանց միմյանց հերթ տալու, գնացել, վառելիք են փորձել ձեռք բերել․սա վկայում է այն մասին, որ մարդիկ անելանելի վիճակում են գտնվել»։ 

ՔԿ նախագահը նաև նշել է, թե ՊԲ-ն պահեստը հանձնել է Արցախի իշխանություններին, զոհերի թվում կան նաև երկու սպաներ, պահեստում պահվել է շուրջ 42 հզ․ տոննա վառելիք։ 

  • Կիսվել: