կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ստեփանակերտի քաղաքապետարանը զգուշացնում է

Ստեփանակերտի քաղաքապետարանը զգուշացնում է

Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է նման պայմաններում առևտուր իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց գործել միմիայն սահմանված վայրերում։

Ի գիտություն բացօթյա առևտրով զբաղվողների,

հատկապես վերջին շրջանում մեր քաղաքացիների կողմից ստացել ենք բազմաթիվ բողոքներ՝ մայթերին և առևտրի համար չնախատեսված այլ վայրերում միրգ-բանջարեղենի և այլ գյուղմթերքի վաճառքի վերաբերյալ: Այդ բողոքների հիմքում երեք փաստարկներ են.

հետիոտնի ազատ տեղաշարժի և երթևեկության անվտանգության ապահովման արգելքներ,

սանիտարական լուրջ խնդիրների առկայությամբ սննդի իրացում ու հակահիգիենիկ միջավայրի ստեղծում, մայրաքաղաքի տեսքի խաթարում:

Ստեփանակերտի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է նման պայմաններում առևտուր իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց գործել միմիայն սահմանված վայրերում՝ պահանջվող նորմերին համապատասխան: Նաև զգուշացնում է՝ առաջիկայում ստուգայցեր են կազմակերպվելու:

Հավաստիացնում ենք՝ մեր նպատակը բացառապես բնակչության շահերի պաշտպանությունն է՝ նրանց առողջական և ֆիզիկական անվտանգության ապահովումը:

  • Կիսվել: