Ստեփանակերտի դպրոցներում ուսուցչի թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ընդունումը շարունակվում է
Ընթացքի մեջ է Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներում առկա ուսուցչի /դաստիարակի/ թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ընդունման գործընթացը։
Այս մասին տեղեկացնում է Ստեփանակերտի Քաղաքապետարանը: Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. օգոստոսի 20-ը ներառյալ, ամեն օր` ժամը 9:00-ից 15:00-ն՝ համապատասխան հանրակրթական ուսումնական հաստատությունում, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փասաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Մրցույթները տեղի կունենան 2021 թվականի օգոստոսի 23-27-ը ընկած ժամանակահատվածում: Մանրամասն տեղեկությունների համար քաղաքացիները կարող են դիմել համապատասխան ուսումնական հաստատություն.
«Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ.1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ` Մաթեմատիկա - 25 դասաժամ,
« Ա.Ղուլյանի անվան հ.2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ` Կերպարվեստ - 8.5 դասաժամ,
«Ա.Գրիբոյեդովի անվան հ.3 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ` Դասվար/ռուս. բաժին/ - 16 դասաժամ,
« Յու.Պողոսյանի անվան հ.6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ` Դասվար - 18 դասաժամ, Ռուսաց լեզու - 20 դասաժամ,
« Ե.Չարենցի անվան հ.7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ` Ռուսաց լեզու - 18 դասաժամ, Մաթեմատիկա -12 դասաժամ,
«Ա.Սախարովի անվան հ.8 միջն. հոսքային դպրոց» ՊՈԱԿ` Ռուսաց լեզու - 22 դասաժամ, Անգլերեն - 12 դասաժամ, Ֆրանսերեն - 22 դասաժամ, Շախմատ - 8 դասաժամ, Ինֆորմատիկա - 6 դասաժամ,
«Վ. Ջհանգիրյանի անվան հ.11 ավագ դպրոց» ՊՈԱԿ` Ռուսաց լեզու – 20 դասաժամ: