հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտի դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կկատարվի առցանց եղանակով

Ստեփանակերտի դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կկատարվի առցանց եղանակով

Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց եղանակով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց ԱՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղար Մերի Սարդարյանը և նշեց, որ դպրոցն ընտրվում է ըստ բնակության հասցեի: «Առցանց հայտագրումը նպաստելու է կրթության ոլորտում տեղեկատվության ստացմանը և վերլուծության գործընթացի արդյունավետության բարձրացմանը։

Այն միաժամանակ հասանելի կդարձնի հանրակրթության ոլորտի ծրագրերն ու ռազմավարությունները՝ հնարավորություն տալով թվային տվյալների հիման վրա մշակելու հստակ և վստահելի քաղաքականություն», - մեզ հետ զրույցում նշեց Մ. Սարդարյանը՝ հավելելով , որ քաղաքացիները ընդունելության հայտը կարող են լրացնել հետևյալ հղմամբ՝ այստեղ։

  • Կիսվել: