ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ստեփանակերտի բժշկական կենտրոնի տնօրենը գործունեությունը կշարունակի ԵՊԲՀ-ում

Ստեփանակերտի բժշկական կենտրոնի տնօրենը գործունեությունը կշարունակի ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնում է.

«Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանն այսօրվանից իր մասնագիտական գործունեությունը կշարունակի համալսարանական բուժհաստատությունում:

Ռեկտորատի այսօրվա նիստին ներկա էր Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը, ով իմ առաջարկով այսուհետև մասնագիտական գործունեությունը կշարունակի համալսարանական տանիքի ներքո: 

Մհեր Մուսայելյանը, ինչպես նաև շատ գործընկերներ դժվարին իրավիճակներում թե' բժշկական թիմի, թե' ուսանողների համար օրինակելի են իրենց դրսևորել:

Նոր գործընկերոջը ներկայացրի ռեկտորատի անդամներին: Մհեր Մուսայելյանը կկենտրոնացնի իր ուժերն ու փորձը աղետների ժամանակ անհրաժեշտ վարչական գործողությունների, մարդկային պաշարների կառավարմանը:

  • Կիսվել: