կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ստեփանակերտի 2 դպրոցի աշակերտներ ամանորի նվերներ են ստացել ռուս խաղաղապահներից

Ստեփանակերտի 2 դպրոցի աշակերտներ ամանորի նվերներ են ստացել ռուս խաղաղապահներից

Ամանորին ընդառաջ ռուս զինծառայողները մարդասիրական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի թիվ 2 և 12 միջնակարգ դպրոցներում: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

 

Մարդասիրական ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահներն աշակերտներին հանձնել են դպրոցական ուսապարկեր, գրենական պիտույքներ և պարագաներ, ինչպես նաև քաղցրավենիքով փաթեթներ: Ուսապարկ պարունակում է գրիչներ, գունավոր մատիտներ, գծագրեր, տետրեր, մարկերներ և այլն: Հավաքածուների հետ միասին, ռուս խաղաղապահները հանձնել են ամանորի մաղթանքներով և շնորհավորանքներով բացիկներ, որոնք գրվել են Ռուսաստանի բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի երեխաների համար:

Ըստ գերատեսչության՝ ռուս խաղաղապահներն Լեռնային Ղարաբաղի մի քանի այլ դպրոցներում ևս նվերներ են բաժանել աշակերտներին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: