հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհահատվածում իրականացվում են շինաշխատանքներ

Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհահատվածում իրականացվում են շինաշխատանքներ

Հանրապետությունում շարունակվում են ավտոճանապարհների բարեկարգման, փոսալցման և ասֆալտապատման շինաշխատանքները։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնեցին ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից:

«Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհահատվածի երթևեկելի գոտիներում փոսալցման, ճաքալցման աշխատանքներ են իրականացվում: Շինարարական աշխատանքները սկսվել են հունիսի կեսերից և կավարտեն հուլիս ամսվա վերջին: Աշխատանքներն իրականացվում են պետբյուջեի ծրագրով», - մեզ հետ զրույցում նշեց կառույցի մամուլի քարտուղար Մարթա Դանիելյանը: Նրա հավաստմամբ՝ կապալառու կազմակերպությունը «Կապավոր» ՍՊԸ-ն է:

  • Կիսվել: