ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Sputnik V-ով պատվաստման գործընթացն Արցախում շարունակվում է. մասնագետը անդրադարձել է արդյունքներին

Sputnik V-ով պատվաստման գործընթացն Արցախում շարունակվում է. մասնագետը անդրադարձել է արդյունքներին

Կորոնավիրուսային հիվանդության դեմ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում իրականացվում են պատվաստումներ։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԲԿ համաճարակաբան Զոյա Ասրյանը։

Բնութագրությունը հասանալի չէ«Պատվաստումն իրականացվում է երկու փուլով։ Առաջին պատվաստումից 21 օր հետո տեղի է ունենալու երկրորդ պատվաստումը։ Մինչ այսօր պատվաստվածները որևէ բողոք չեն ունեցել։ Պատվաստումները կատարվում են ամեն օր՝ ժամը 10: 00-ից մինչև 13:00֊ն, ռուսական արտադրության «Sputnik V» պատվաստանյութով։
 
Առողջապահության նախարարության շնորհիվ մենք պատվաստանյութի պահպանման համար ձեռք ենք բերել սառնարան։ Ով ցանկանում է պատվաստվել, կարող է ներկայանալ և միանգամից պատվաստվել։ Բոլոր նրանք, ովքեր պետք է պատվաստվեն, պետք է ունենան թերապևտի թույլտվություն»,-մեզ հետ զրույցում նշել է Զոյա Ասրյանը՝ հավելելով, որ եթե ​ առաջին պատվաստումից 21 օր հետո քաղաքացին որևէ պատճառով չի կարող ներկայանալ երկրորդ պատվաստմանը, վտանգավոր ոչինչ չկա. թույլ են տալիս երկրորդ պատվաստումը երկարաձգել 6-10 օրով։

Համաճարակաբանը հորդորում է մարդկանց պատվաստվել, հատկապես 60 տարեկանից բարձր, խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց ,բուժաշխատողներին, սոցիալական ծառայության աշխատողներին, քանի որ պատվաստումը հենց իրենց առողջության համար է արվում, դա օգնում է պաշտպանվել քովիդի ծանր հետևանքներից։

Բնութագրությունը հասանալի չէ

«Հայաստանից մեզ պատվաստանյութերի 500 դեղաչափ (դոզա) է տրվել, այնուհետև ռուս ռազմական բժիշկները մեզ պատվաստանյութերի 1000 դեղաչափ էլ տվեցին։ Ես ուզում եմ զգուշացնել արձակուրդներին պատրաստվող բնակչությանը, ովքեր մեր երկրի տարածքից դուրս կհանգստանան։ Մեկնելիս, հաստատ, անհրաժեշտ կլինեն պատվաստումների վերաբերյալ տվյալները։ Այժմ գործում է նոր ծրագիր, որի մեջ ներառվում են անձի տվյալները, և Հայաստանի յուրաքանչյուր կետում այդ ծրագրի տվյալները հասանելի են ։ Դա հիմք ընդունելով էլ անձին կթույլատրեն մեկնել»,- նշել է թերապևտ Սուսաննա Անտոնյանը։

  • Կիսվել: