հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սպորտի ոլորտի ներկայացուցիչները նահատակված հերոսների հիշատակին հարգանքի տուրք են մատուցել

Սպորտի ոլորտի ներկայացուցիչները նահատակված հերոսների հիշատակին հարգանքի տուրք են մատուցել

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, ի հիշատակ պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության ընկած քաջորդիների, Արցախի Հանրապետության սպորտի ոլորտի ներկայացուցիչները, Ստեփանակերտի դպրոցականները հարգանքի տուրք են մատուցել Ազատամարտիկների պուրակում տեղադրված զոհվածների հիշատակը հավերժացնող հուշապաստառների մոտ:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսամարտիկների անմար հիշատակն ու ծաղիկներ խոնարհեցին նրանց նկարների առջև:

Բնութագրությունը հասանալի չէ

«Օրվա խորհուրդը բոլորիս համար շատ ծանր է, և ցավալի ապրումներ ենք ունենում: Ցավոք սրտի, մեր հերոսների լուսանկարների առաջ հարգանքի տուրք մատուցելով, ինչ-որ տեղ մեծ պատասխանատվություն ենք զգում նրանց կատարածի, կյանքի ու թողած պատգամի համար:

Բնութագրությունը հասանալի չէ

Այն, ինչ տեղի ունեցավ 44 օրերի ընթացքում, մի նոր ցեղասպանություն էր, որի արդյունքում մենք ևս մեկ անգամ հայրենազրկվեցինք: Մենք պետք է սթափվենք, և յուրաքանչյուրս մեր անձակենտրոն գործելաոճից դուրս գանք ու հասկանանք, որ մենք պատասխանատվություն ենք կրում մեր տղաների հիշատակի առջև, և մեր ամեն քայլը պետք է նպատակաուղղված լինի նրանց երազանքը ի կատար ածելուն:
 
Նրանք զոհվել են հանուն հայրենքի, հանուն այն բանի, որ մեր հայրենիքը չգերեվարվի,բայց արդյունքում մենք ունեցանք և գերեվարված հայրենիք, և անդառնալի կորուստներ: Սա է այն կարևոր դասը, որ մենք պետք է քաղենք, և ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան պետք է այդ պատասխանատվությամբ ապրենք»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, պատմաբան Մելանյա Բալայանը:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավորներ, զոհվածների հարազատներ, մտավորականներ։

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: