Սխալ եմ համարում սխալներն անձամբ լուծելու հնարավորությունից հրաժարվելը. Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ուղերձը
Արցախի նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ով վերջերս ստանձնեց Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը, հանդես է եկել ուղերձով:
«Ինձ համար, իմ տեսակի համար գլխավոր դատախազի պաշտոնից ավելի բարձր պաշտոն չկա ու լինել չի կարող: Ես երբեք իմ կարծիքն արտահայկտելու խնդիր չեմ ունեցել, բայց մյուս կողմից դատախազությունն ինձ համար մի պատուհան էր, որտեղից 14-ամյա դատախազական աշխատանքի փորձով հետևել ու տեսել եմ գործադիր իշխանությունում տեղի ունեցող բոլոր երևույթները, սխալներն ու թերությունները, բացթողումները, անկարգապահության դրսևորումները, կադրային քաղաքականության կոպտագույն սխալները և սխալ եմ համարում դրանք անձամբ լուծելու հնարավորությունից հրաժարվելը, այդ պատճառով ընդունել եմ առաջարկը և պատրաստ եմ ստանձնել պետական նախարարի պարտականությունները»,-իր խոսքում ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։