շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Շուշիի շրջանի Լիսագոր համայնքը շարունակում է ապրել՝ ի հեճուկս թշնամու

Շուշիի շրջանի Լիսագոր համայնքը շարունակում է ապրել՝ ի հեճուկս թշնամու

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լիսագորի համայնքապետ Գագիկ Նասիբյանը:
 
«Բնակիչների մի մասը պատերազմն ավարտվելուն պես  վերադարձել է, իսկ մյուս մասը ժամանակավորապես բնակություն էր հաստատել Արցախի տարբեր գյուղերում, և  գյուղ է վերադարձել գարնան սկզբին: Տեղահանված երեք ընտանիք է հաստատվել գյուղում՝ Հակարիից, Քիրսավանից և Հադրութից: Պատերազմից հետո գյուղի դպրոցը վերանորոգվել է, որտեղ սովորում է 8 աշակերտ: Մանկապարտեզ չունենք. մանապարտեզի ենթակա 7 երեխա ունենք գյուղում: Համայնքապետարանի և հանդիսությունների սրահի շենքերը կահավորված չեն. ունենք  բուժկետ, մշակույթի տուն: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված է: Ջրի խնդիր ունենք. պետք է նոր ակունք կառուցվի: Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են բարվոք վիճակում: Պատերազմի ընթացքում գյուղի գրեթե բոլոր տները մասնակի վնասներ են կրել. այս պահի դրությամբ վերանորոգման աշխատանքներ են տարվում»,- նշեց Գ. Նասիբյանը:
 
Անդրադառնալով պատերազմից հետո բնակիչների զբաղվածությանը՝ մեր զրուցակիցն ասաց, որ հենց պատերազմի ավարտից հետո գյուղ վերադարձած 16 ընտանիքների տրամադրվել են  մեղվափեթակներ և ընտանի կենդանիներ, ինչը նախադրյալներ է ստեղծել տեղում անասնապահության և գյուղատնտեսության զարգացման համար:
 
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: