Շուշիի նախկին քաղաքապետը հրավիրում է հանրահավաքի
Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հրավիրում է հանրահավաքի:
«Հարգելի շուշեցիներ, սույն թվականի մարտի 20-ին, ժամը 15։30-ին, Երևան քաղաքի Օպերայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված արցախահայության սոցիալական հարցերին։ Բոլորիդ մասնակցությունը պարտադիր է»,-նշել է նա: