կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է  հրադադարի ռեիմը. ՌԴ ՊՆ

Շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է հրադադարի ռեիմը. ՌԴ ՊՆ

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ ռուս խաղաղապահների օժանդակությամբ, վերանորոգող բրիգադի ուժերով Փառուխ բնակավայրում վերականգնվել է էլեկտրամատակարարումը: Վերանորոգվել է 350 մետր էլեկտրահաղորդալար:

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների որոնման և տեղափոխման աշխատանքը:

Հաղորդվում է նաև, որ գործում է թեժ գիծ՝ ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորածների մասին տեղեկատվություն հավաքելու համար: Աշխատանքի սկզբից ի վեր ստացվել է 517 հեռախոսազանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:

 

 

 

  • Կիսվել: