ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ստեփանակերտում

Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ստեփանակերտում

Հունվարի 25-ին «Արևիկ» մանկական բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 2004թ.ծնված Ս. Գ.-ն և 2007թ.ծնված Ա. Գ.-ն, 1982թ.ծնված Ա. Ի.-ն, 1983թ.ծնված Ս. Մ.-ն, 1999թ.ծնված Ս. Մ.-ն, 1985թ.ծնված Մ. Դ.-ն, 1995թ.ծնված Ն. Մ.-ն, 1998թ.ծնված Ա. Ա.-ն, 1983թ.ծնված Լ. Հ.-ն, 1982թ.ծնված Լ. Ջ.-ն։

Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձիք շմոլ գազի թունավորումը ստացել են հունվարի 25-ին ժամը 20:00-ի սահմաններում, Վ. Սարգսյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանններից մեկի խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

  • Կիսվել: