կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Շինծու «դատավարություն», ցանկացած նորմերի լրիվ անտեսման դրսեւորում. ԱԳՆ խոսնակը՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարության մասին

Շինծու «դատավարություն», ցանկացած նորմերի լրիվ անտեսման դրսեւորում. ԱԳՆ խոսնակը՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարության մասին

Շինծու «դատավարություն», ցանկացած նորմերի լիակատար անտեսման դրսեւորում Բաքվում Հայաստանի քաղաքացի, Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակչի նկատմամբ: Այս մասին X-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ նդրադառնալով Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը, որը մեկնարկել է այսօր Բաքվում:

«Նա ԿԽՄԿ պաշտպանության ներքո տեղափոխվում էր սրտի վիրահատության համար և առևանգվել է ապօրինի անցակետում ԼՂ-ում էթնիկ զտումներից շաբաթներ առաջ»,- հավելել է խոսնակը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել, որտեղ դատարանում Վագիֆ Խաչատրյանը լաց է լինում:

  • Կիսվել: