երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Շատերն արդեն Արցախ են շտապում՝ փրկելու Շուշին. խոսնակն անդրադարձել է Հարությունյանի ուղերձին

Շատերն արդեն Արցախ են շտապում՝ փրկելու Շուշին. խոսնակն անդրադարձել է Հարությունյանի ուղերձին

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել է այսօր նախագահ Արայիկ Հարությունյանի հնչեցրած ուղերձին:

՛՛Արցախի Հանրապետության նախագահի՝ այսօր Շուշի քաղաքից հնչեցրած կոչը մեծ արձագանք է գտել։ Անընդհատ զանգեր են ստացվում ՀՀ տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներից:

Հայոց բերդաքաղաքին սպառնացող վտանգը ոչ միայն իրապես մտահոգել է նրանց, այլև այն թշնամու ճիրաններից փրկելու նպատակով շատերն արդեն Արցախ են շտապում՝ մեծ ու փոքր ջոկատներով։ Մեզանից յուրաքանչյուրի անձնական ներդրումն է միայն, որ կարող է փրկել Շուշին ու ռազմագործողություններին հաղորդել բաղձալի ԲԵԿՈւՄԸ։

Սպասում ենք…՛՛,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:

  • Կիսվել: