երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Շատ կարևոր է, որպեսզի միջազգային դերակատարները գործուն քայլեր ձեռնարկեն Արցախի խնդիրը կարգավորելու ուղղությամբ. Անահիտ Մանասյան

Շատ կարևոր է, որպեսզի միջազգային դերակատարները գործուն քայլեր ձեռնարկեն Արցախի խնդիրը կարգավորելու ուղղությամբ. Անահիտ Մանասյան

ՀՀ օմբուդսմենը ԼՂ հարցով միջազգային արձագանքը երկու մասի է բաժանում. մեկը համապատասխան միջազգային դատական ատյանների դիրքորոշումներն են, որոնք իրավական գործընթացների տեսանկյունից շատ կարևոր դերակատարություն ունեն, մյուսը՝ այն հայտարարությունները, որոնք տարածվում են սովորաբար: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով ՄԱԿ ԱԽ-ում ԼՂ հարցով տեղի  ունեցած հրատապ քննարկման արձանագրումներին:

«Բայց ես այստեղ երրորդ հարթություն կավելացնեի: Ինչո՞ւ: Որովհետև այս իրավիճակում մենք գործ ունենք արդեն ճգնաժամային իրավիճակի հետ, երբ չնայած միջազգային դատական ատյանների դիրքորոշումների առկայությանը, չնայած տարածվող բազմաթիվ հայտարարություններին՝ մենք ունենք իրավիճակի չշտկված կամ խնդրի չշտկված իրավիճակ, և բնականաբար, այստեղ կարիք կար գործուն քայլերի ձեռնարկման: Ու այդ տեսանկյունից շատ կարևոր է, որ միջազգային դերակատարները նաև գործուն քայլեր ձեռնարկեն խնդիրը կարգավորելու համար»,- ասաց նա, ապա ընդգծեց, որ գործուն քայլերը կարող են լինել ցանկացած ձևաչափով:

«Մենք չենք կարող ժամանակակից աշխարհում խոսել առնվազն երաշխավորված իրավունքների մասին, մենք պետք է ունենանք հիմնարար իրավունքների լիակատար պաշտպանություն և երաշխավորություն»,- ասաց նա:

  • Կիսվել: