հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Շարունակվում է Ստեփանակերտի դպրոցներում առկա ուսուցչի թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ընդունումը

Շարունակվում է Ստեփանակերտի դպրոցներում առկա ուսուցչի թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ընդունումը

Շարունակվում է Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներում առկա ուսուցչի /դաստիարակի/ թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ընդունումը, հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից:
 
՛՛Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. օգոստոսի 20-ը ներառյալ, ամեն օր` ժամը 9:00-ից 15:00, բացի շաբաթ և կիրակի օրերից` համապատասխան հանրակրթական ուսումնական հաստատությունում:
 
Փասաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
 
Մրցույթներն տեղի կունենան 2021 թվականին օգոստոսի 23-27-ը ընկած ժամանակահատվածում: Մանրամասն տեղեկությունների համար դիմել համապատասխան ուսումնական հաստատություն:
 
 «Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ.1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ`​ Մաթեմատիկա - 25 դասաժամ
 
«Ստեփանակերտի Ա.Ղուլյանի անվան հ.2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ`
Կերպարվեստ - 8.5 դասաժամ
 
«Ստեփանակերտի Ա.Գրիբոյեդովի անվան հ.3 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ`
Դասվար/ռուս. բաժին/ - 16 դասաժամ
 
«Ստեփանակերտի Յու.Պողոսյանի անվան հ.6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ`
Դասվար - 18 դասաժամ
 
Ռուսաց լեզու - 20 դասաժամ
 
«Ստեփանակերտի Ե.Չարենցի անվան հ.7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ`
 
Ռուսաց լեզու - 18 դասաժամ
 
Մաթեմատիկա -12 դասաժամ
 
«Ստեփանակերտի Ա.Սախարովի անվան հ.8 միջն. հոսքային դպրոց» ՊՈԱԿ`
 
Ռուսաց լեզու - 22 դասաժամ
 
Անգլերեն - 12 դասաժամ
 
Ֆրանսերեն - 22 դասաժամ
 
Շախմատ - 8 դասաժամ
 
Ինֆորմատիկա - 6 դասաժամ
 
«Ստեփանակերտի Վ.Ջհանգիրյանի անվան հ.11 ավագ դպրոց» ՊՈԱԿ`
 
Ռուսաց լեզու – 20 դասաժամ՛՛,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: