ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Շահրամանյանն ընդունել է մի քանի արցախցիների. հանդիպումը փակ է

Շահրամանյանն ընդունել է մի քանի արցախցիների. հանդիպումը փակ է

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքում փակ դռների հետեւում հանդիպում է մի քանի տասնյակ արցախցիների հետ:

Նշենք, որ առավոտյան Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ակցիա է սկսվել, որից որոշ ժամանակ անց իրավիճակը լարվեց եւ ակցիայի մասնակիցները հրմշտելով մտան ներկայացուցչության շենք՝ պահանջելով հանդիպում Սամվել Շահրամանյանի հետ:

Արցախի նախագահը համաձայնեց դուրս գալ եւ դրսում պատասխանել հավաքվածներին հարցերին: Նա հայտարարեց, որ շատ հարցերի վերաբերյալ չի կարող այստեղ խոսել, քանի որ դրանով վտանգի տակ կդնի Հայաստանի եւ Արցախի շահերը:

  • Կիսվել: