հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Շահմասուրի բնակիչները չեն ընկրկում. առօրյան ու խնդիրները ներկայացնում է համայնքապետը

Շահմասուրի բնակիչները չեն ընկրկում. առօրյան ու խնդիրները ներկայացնում է համայնքապետը

ԱՀ Մարտակերտի շրջանի Շահմասուր համայնքի բոլոր 158 բնակիչները պատերազմից հետո վերադարձել են հայրենի բնօրրան:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շահմասուրի համայնքապետ Սլավա Բաղդասարյանը:

«Համայնքում վերաբնակեցվել է 2 ընտանիք: Ունենք 5 ազատ տուն, որոնք ևս կարող ենք տրամադրել տեղահնված մեր հայրենակիցներին, սակայն դրանք վերանորոգման կարիք ունեն: Դպրոցն այս ուսումնական տարում ընդունել է 27 աշակերտի,շենքային պայմաններն անմխիթար են, դասասենյակները՝ քիչ: Մանկապարտեզ չունենք։ Գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, ակումբ, հանդիսությունների սրահ, որոնց շենքերը վթարային վիճակում են: Գյուղամիջյան ճանապարհները խճապատված են: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված է; Ունենք ջրի խնդիր, քանի որ ջրային ցանցը շատ հին է, և պետք է վերանորոգվի: Պատերազմի ընթացքում, բարեբախտաբար, տներ չեն ավերվել»,- նշեց Ս. Բաղդասարյանը:

Խոսելով բնակիչների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, իսկ նրանց մի մասն աշխատում է Կաշենի հանքավայրում։

  • Կիսվել: