հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սևանա լճում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

Սևանա լճում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

Օգոստոսի 23-ին Սևանա լճում անցկացվելու է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը։ Տեղանքն արդեն իսկ ընտրված է՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնք։ Միջոցառման նախապատրաստական աշխատանքները և այլ մանրամասներ բանախոսները ներկայացրեցին ասուլիսի ընթացքում։

«Օգոստոսի 23-ին՝ ժամը 08։15-ին, Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից գնացքը շարժվելու է դեպի «Շորժայի» կայարան։ 11։30 հասնելու են այնտեղ, և տեղում անցկացվելու է մանդատային գործընթացը»,- նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը։

«Ժամանակ ենք ունենալու նախավարժանքի, որ ջրի ջերմաստիճանի հետ մարմինն ընտելանա։ Մեկնարկը լինելու է ափից, լողալու են 25 մետր տարածություն։ Այն առանձնացված է լինելու լողուղիով, դրանից հետո թեքվելու են աջ՝ բույոկներով առանձնացված։ Հիմնական մրցումը լինելու է ափի երկայնքով, իսկ խորությունը 2․5-3 մ»,- ասաց մրցաշարի գլխավոր մրցավար Արթուր Հովհաննիսյանը։

Ինչպես «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական այլ մրցաշարերի դեպքում, այնպես էլ այս մրցաշարին մրցանակային տեղեր զբաղեցրածները պարգևատրվելու են։

 

  • Կիսվել: