երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սեպտեմբերի 3-ին ժամը 16:00-ին «Մամիկ» հյուրատանը կայանալու է «Արցախահամ» օր․ հասույթը կփոխանցվի արցախցի բալիկներին

Սեպտեմբերի 3-ին ժամը 16:00-ին «Մամիկ» հյուրատանը կայանալու է «Արցախահամ» օր․ հասույթը կփոխանցվի արցախցի բալիկներին

Սեպտեմբերի 3-ին ժամը 16:00-ին «Մամիկ» հյուրատանը կայանալու է «Արցախահամ» օր:

Այդ օրը արցախցի կանանց կցուցադրեն իրենց խոհարարական տաղանդը, կկիսվեն ավանդական կերակուրների պատրաստման գաղտնիքներով։ Պատրաստելու են արցախյան խոհանոցի խորհրդանիշներից` ժենգյալով հաց, ավանդական բաղադրատոմսով փախլավա:

Միջոցառման շրջանակում տեղի կունենա տարազներով ֆոտոսեսիա։ Բարեգործական վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի արցախցի փոքրիկներին։

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ձևաթուղթը` http://surl.li/kplds, նամակ ուղարկել մեր էջին կամ զանգահարել` 098897896:

  • Կիսվել: