ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Սեպտեմբերի 16-ին ԼՂ-ից Հայաստան է մեկնել 80 մարդ․ ՌԴ խաղաղապահ առաքելություն

Սեպտեմբերի 16-ին ԼՂ-ից Հայաստան է մեկնել 80 մարդ․ ՌԴ խաղաղապահ առաքելություն

ՌԴ խաղաղապահ առաքելությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 16-ին ԼՂ-ից Հայաստան է մեկնել 80 մարդ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

"Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչները (հայկական և արտասահմանյան բուհերի ուսանողներ, ինչպես նաև մասնագետներ և աշխատողներ, որոնք Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով կորցրել են աշխատանքն ու մշտական բնակության վայրը) դիմել են ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի քաղաքացիների ընդունելության կետ՝ մշտական բնակության վայր վերադառնալու համար։

Խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները կազմակերպել են մարդկանց տեղափոխումը, անվտանգ ուղեկցումը Լաչինի միջանցքով՝ ադրբեջանական սահմանային հսկողության անցակետով, օգնել են բարձել և տեղափոխել գույքը, ապահովել հարմարավետ ավտոբուսներով նրանց տեղաշարժը"։ 

  • Կիսվել: