երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սամվել Շահրամանյանը կխախտի լռությունը. Ի՞նչ հայտարարություններ է անելու․ «Հրապարակ»

Սամվել Շահրամանյանը կխախտի լռությունը. Ի՞նչ հայտարարություններ է անելու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Շահրամանյանը տեւական մտորումներից հետո որոշել է խախտել լռության ուխտը եւ առաջիկա օրերին հանդես գալ մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներով։ Արդեն որոշվել է ֆորմատը, դա կլինի հարցազրույց, բայց ոչ Հանրային հեռուստաընկերությամբ։

Նրան հորդորեցին` չգնալ Հ1, Հ1-ն էլ նրան չհրավիրեց եթեր: Շահրամանյանը կանդրադառնա իր` նախագահի պաշտոնում ընտրությանը, թե ինչու, ինչ հանգամանքներում համաձայնեց ստանձնել նախագահի պաշտոնը, կխոսի նաեւ պատերազմական գործողությունների, ադրբեջանական կողմի հետ բանակցությունների, ինչպես նաեւ՝ այլ հարցերի մասին: Կանդրադառնա արցախցիների խնդիրներին, նրանց հուզող հարցերին կպատասխանի:

Կներկայացնի, թե ինչ խնդիրներ են «գույքագրել» իրենք` Արցախից տեղափոխվելուց հետո այս մի քանի շաբաթվա ընթացքում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: