հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սալապատվում են Աստղաշենի ներհամայնքային ճանապարհները

Սալապատվում են Աստղաշենի ներհամայնքային ճանապարհները

ԱՀ Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքն ունի 605 բնակիչ. պատերազմից հետո բոլորն էլ վերադարձել են գյուղ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ատղաշենի համայնքապետ Արթուր Գրիգորյանը:

«Գյուղում վերաբնակեցվել է 29 ընտանիք: Դպրոցն ունի 70 աշակերտ: Ունենք 30 տեղանոց մանկապարտեզ ,որտեղ հաճախում է 25 երեխա: Համայնքում գործում է գյուղապետարան, մշակույթի տուն: Բուժկետը վերանորոգման կարիք ունի: Հանդիսությունների սրահը վերանորոգվել է բարերարի աջակցությամբ:

Պատերազմից հետո սկսվել է ներհամայնքային ճանապարհների սալապատման գործընթաց. աշխատանքներն ընթացքի մեջ են։ Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Համայնքը պատերազմի հետևանքով նյութական վնասներ չի ունեցել»,- նշեց Ա. Գրիգորյանը՝ ցավով տեղեկացնելով, որ պատերազմի մասնակից իրենց համագյուղացու ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։ Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ:

  • Կիսվել: