չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սահմանային միջադեպեր՝ Մխիթարաշեն գյուղի հարևանությամբ (տեսանյութ)

Սահմանային միջադեպեր՝ Մխիթարաշեն գյուղի հարևանությամբ (տեսանյութ)

Սահմանային միջադեպ է արձանագրվել Մխիթարաշեն գյուղի հարևանությամբ: Թշնամին կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ:

Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամլո ծառայությունից: Մասնավորապես, օգոստոսի 9-ին՝ ժամը 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան՝ Շոշ-Մխիթարաշեն հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:

Հայկական կողմը կորուստներ չունի: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

  • Կիսվել: