հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մարտական գործողությունների դադարեցման պայմանավորվածության կնքումից ի վեր Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում. ՌԴ ՊՆ

Մարտական գործողությունների դադարեցման պայմանավորվածության կնքումից ի վեր Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

՛՛Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:

Մարտական գործողությունների դադարեցման պայմանավորվածության կնքումից ի վեր Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում: Տուժածներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, համագործակցելով ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, տվյալ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում:

Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների ՝ Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից սկսվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Սեպտեմբերի 22-ի դրությամբ հանձնվել է ՝ վեց միավոր զրահատեխնիկա, ավելի քան 800 միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ, շուրջ 5000 ռազմամթերք:

Ռուս խաղաղապահներն ապահովել են Ղարաբաղի խաղաղ բնակչության համար մարդասիրական բեռների առաքումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ։ Ընդհանուր առմամբ առաքվել է ավելի քան 50 տոննա պարենամթերք ։

Ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում շարունակում է մնալ 826 խաղաղ բնակիչ, այդ թվում ՝ 440 երեխա, որոնք այս պահին հնարավորություն չունեն վերադառնալ իրենց տները: Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բժշկական օգնության տրամադրումը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: