երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էսկալացիան ափսոսանք է առաջացնում: Այս հակամարտությունը կարելի է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

«Ցավոք կան զոհեր, կողմերը կիրառում են այդ թվում նաև ծանր զինատեսակներ: Մենք տեսնում ենք, որ այդ հարցը հնարավոր է լուծել միայն քաղաքական-դիվանագիտական միջոցներով, իսկ Ռուսաստանը միշտ կձգտի հասնել խաղաղության»,-ասել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: