հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Մարտակերտ քաղաքում

Ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Մարտակերտ քաղաքում

Ռուսական խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետներն ու հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները մարդասիրական-բժշկական ակցիայի շրջանակում առաջին անգամ ծնունդ են ընդունել Արցախի Մարտակերտ քաղաքի հիվանդանոցում:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է tert.am-ը։

«Բժշկական ջոկատի համար սա առաջին ծննդաբերությունն էր, և ռազմական բժշկության մեջ հաճախ չի կիրառվում: Կեսարյան հատմամբ նման ծնունդը պետք է ընդունի մանկաբույժ-նեոնատոլոգը: Ես իմ մասնագիտական գործունեությունն սկսել եմ որպես մանկական անեսթեզիոլոգ, աշխատել եմ նաև նորածինների հետ: Ես ստիպված էի հանդես գալ ոչ միայն որպես անեսթեզիոլոգ, այլև որպես նեոնատոլոգ: Ծնվել է տղա՝ 4 կգ 250 գրամ քաշով և 49 սմ հասակով»,- ասել է խաղաղապահ առաքելության բժիշկ Անատոլի Ախապկինը:

Նշվում է, որ հղի կինը Մարտակերտի շրջանային հիվանդանոց է դիմել` գանգատվելով որովայնի հատվածում ցավերից: Հիվանդանոցի վարչակազմը, իմանալով, որ հիվանդանոցում և քաղաքում մասնագետ չկա, որոշում է կայացրել օգնության դիմել ռուս խաղաղապահներին:

Բուժընդունելության ընթացքում հատուկ նշանակության ջոկատի մասնագետները բուժօգնություն են ցուցաբերել Մարտակերտի շրջանի ևս 52 բնակչի:

Բացի այդ, հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները պարենային փաթեթներ, առաջին անհրաժեշտության իրեր, տաք իրեր և խաղալիքներ են փոխանցել հարկադիր տեղահանված բազմազավակ ընտանիքներին և տեղի կարիքավոր բնակիչներին:

  • Կիսվել: