շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսական և ադրբեջանական կողմերը բանակցում են օկուպացված Արցախում ականազերծման համաձայնեցման շուրջ

Ռուսական և ադրբեջանական կողմերը բանակցում են օկուպացված Արցախում ականազերծման համաձայնեցման շուրջ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղում գտնվող 18 դիտակետերում: Այս մասին տեղեկանում եք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

՛՛Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

ՌՄԿ հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալության (ANAMA) և Ադրբեջանի ԶՈւ ինժեներական զորքերի ներկայացուցիչների հետ՝ տեղանքի համատեղ հումանիտար ականազերծման համաձայնեցման հարցերի շուրջ:

Պահպանվում է Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: