ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուս զինվորականներն ավարտել են ԼՂ-ում հատուկ նշանակության բժշկական ջոկատի մոդուլային ավանի կառուցումը

Ռուս զինվորականներն ավարտել են ԼՂ-ում հատուկ նշանակության բժշկական ջոկատի մոդուլային ավանի կառուցումը

Ռուս զինվորականներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում հատուկ նշանակության բժշկական ջոկատի մոդուլային ավանի կառուցումը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Լեռնային Ղարաբաղում հատուկ նշանակության բժշկական ջոկատի բլոկ-մոդուլային ավանի կառուցմամբ ամբողջությամբ ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումը»,- ասվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Բժշկական ջոկատի համար նախատեսված ավանը ներառում է ամբուլատոր, վիրաբուժական, վերակենդանացման, հոսպիտալային, ինֆեկցիոն բաժանմունքներ և ընդունարան: Հոսպիտալը նախատեսված է 40 մահճակալի համար:

Նշվում է, որ մոդուլները համալրված են ժամանակակից սարքավորումներով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականներին որակյալ օգնություն հատկացնելու համար:

  • Կիսվել: