չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ-Գորիս ու հակառակ ուղղությամբ ուղեկցել են շտապօգնության երեք մեքենա. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ-Գորիս ու հակառակ ուղղությամբ ուղեկցել են շտապօգնության երեք մեքենա. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

՛՛Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել:

Ռուս խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ Է հասցվել 269,7 տոննա մարդասիրական օգնություն։

Իրականացվել է Ստեփանակերտ – Գորիս և հակառակ ուղղությամբ հիվանդ բնակիչների հետ շտապ բժշկական օգնության երեք վագոնների ուղեկցում:

Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը: Օրվա ընթացքում մաքրվել է 0,3 հա տարածք:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2535,2 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26792 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: