Ռուս խաղաղապահները միացել են ստեփանակերտցիներին խմելու ջուր մատակարարելու գործընթացին
Այսօր՝ օգոստոսի 16-ին, ռուս խաղաղապահները Ստեփանակերտի մի շարք փողոցների բնակիչներին խմելու ջուր են մատակարարել:
«Տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը որոշում է ընդունել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին աջակցություն ցուցաբերել՝ խմելու ջուր մատակարարելու հարցում: Տեղի ինքակառավարման մարմինների հետ համաձայնեցրել ենք մեր աշխատանքային գրաֆիկը: Այս թաղամասին մատակարարել ենք մոտ 5տ. ջուր»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է խաղաղապահ առաքելության ներկայացուցիչը՝ տեղեկացնելով, որ աջակցությունը շարունակական բնույթ է կրելու:

Մայրաքաղաքի Խ. Աբովյան փողոցի բնակչի խոսքով՝ իրենց պարբերաբար ջուր են մատակարարում, սակայն եղածը չի բավարարում:



