շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ապահովում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգությունը

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ապահովում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգությունը

Մարտակերտի շրջանում ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովմանը զուգահեռ աշխատանքներ են տարվում կապի աշտարակները վերականգնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

«Նոր աշտարակը մեզ հնարավորություն է տալիս երեք բնակավայրեր ապահովել բջջային կապով և ինտերնետով: Մեր անվտանգությունն ապահովում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը», - ասել է շինարարական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Առուստամյանը:

Բջջային աշտարակներից բացի, կտեղադրվեն սարքավորումներ՝ անլար լայնաշերտ ցանց ստեղծելու համար, ինչը կբարձրացնի շարժունակությունը, տեղեկատվության փոխանակման արագությունը և կբարելավի հաղորդակցությունը:

  • Կիսվել: