հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տրամադրել ԼՂ դպրոց-ինտերնատի սաներին

Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տրամադրել ԼՂ դպրոց-ինտերնատի սաներին

Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները բարեգործական կազմակերպությունների հետ Լեռնային Ղարաբաղում իրականացրել են հերթական հումանիտար ակցիան, որի շրջանակում օգնություն են տրամադրել մանկապարտեզներին, դպրոցներին և համալսարաններին: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ակցիայի շրջանակում խաղաղապահները դպրոց-ինտերնատի տարածքում կարուսել են տեղադրել և մարզական և մանկական հրապարակ ստեղծել սաների համար:

«Երևանից Ստեփանակերտ է հասցվել մանկական խաղահրապարակ, որը ձեռք է բերվել «Մերսի» բարեգործական կազմակերպության կողմից: Տեղափոխումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի տրանսպորտային միջոցներով»,- հայտնել է զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:

Ըստ գերատեսչության՝ խաղաղապահները շարունակում են անվտանգության և խաղաղության դասընթացներ և վիկտորինաներ կազմակերպել երեխաների համար, ինչպես նաև օգնություն ցուցաբերել կրթական հաստատություններին խմելու ջրի ամբարներ ստեղծելու հարցում:

Ստեփանակերտի դպրոց-ինտերնատում սովորում է 18 սան Լեռնային Ղարաբաղի սոցիալապես անապահով ընտանիքներից:

  • Կիսվել: