հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները բարեգործների հետ համատեղ օգնություն են տրամադրել Արցախի դպրոց-ինտերնատի սաներին

Ռուս խաղաղապահները բարեգործների հետ համատեղ օգնություն են տրամադրել Արցախի դպրոց-ինտերնատի սաներին

Ռուս խաղաղապահները բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ կազմակերպել և իրականացրել են մարդասիրական ակցիա՝ հումանիտար օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի դպրոց-ինտերնատի սաներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

 «Այսօր մենք մարդասիրական ակցիա իրականացրեցինք Ստեփանակերտ քաղաքի մանկատանը, տրամադրեցինք կոշիկ, գրենական պիտույքներ՝ ուսումնական գործընթացի և հետագա կյանքի համար։ Հումնանիտար բեռը տրամադրվել է բարեգործական կազմակերպությունների կողմից, որոնք Ստեփանակերտ քաղաք են տեղափոխվել ռուսական խաղաղապահ ուժերի կողմից»,-ասել է ռուսական խաղաղապահ զորքերի ներկայացուցիչ Սերգեյ Վլադիմիրովը։

Ընդհանուր առմամբ, Ստեփանակերտի դպրոց-ինտերնատում 19 ծնողազուրկ երեխա կա։
 

Երեխաներն ու դաստիարակները շնորհակալություն են հայտնել ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետներին և բարեգործական հիմնադրամին։

  • Կիսվել: