հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները Արցախի հեռավոր գյուղերում էլեկտրամատակարարման ժամանակակից արևային համակարգերի տեղադրման ժամանակ ապահովել են անվտանգությունը

Ռուս խաղաղապահները Արցախի հեռավոր գյուղերում էլեկտրամատակարարման ժամանակակից արևային համակարգերի տեղադրման ժամանակ ապահովել են անվտանգությունը

Ռուս խաղաղապահները Արցախի հեռավոր գյուղերում բջջային կապի աշտարակների մոտ էլեկտրամատակարարման ժամանակակից արևային համակարգերի տեղադրման ժամանակ ապահովել են անվտանգությունը:Այս մասին մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Աշխատանքի ընթացքում հեռահաղորդակցական ցանցերի աշխատակիցները մեկ շաբաթվա ընթացքում կտեղադրեն էլեկտրաէներգիայի կուտակման և բջջային կապի աշտարակների շուրջօրյա մատակարարման համար նախատեսված արևային պանելներ: Բջջային կապի աշտարակները գտնվում են շփման գծի մոտ՝ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի տարածքներում:

Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը նշել է, որ կապի հիմնական կայանում նոր ժամանակակից արևային պանելներ տեղադրելուց հետո Մարտակերտի շրջանի հեռավոր բնակավայրերի բնակիչներն ապահովված կլինեն կայուն ինտերնետով և բջջային կապով:

«Մեր ուղևորության նպատակն է տվյալ տարածքի բնակիչներին բջջային կապով և ինտերնետով ապահովել: Արդյունքում, կապով կապահովվի մոտակա տարածքը և մոտ 2 հազար աշխատակից ունեցող արտադրական գործարանը»,-ասել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ներկայացուցիչ Ալեք Հարությունյանը:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի դիտարկման և Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրները:

  • Կիսվել: