կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են անցկացրել Մարտունու շրջանի միջնակարգ դպրոցում

Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են անցկացրել Մարտունու շրջանի միջնակարգ դպրոցում

Հունիսի 19-ին Ռուս Խաղաղապահ զորակազմի զինծառայողները հրավիրվել են Արցախի Մարտունու շրջանի Սոս բնակավայրի միջնակարգ դպրոց՝ դպրոցական արձակուրդների ընթացքում անվտանգության պահանջների պահպանման դաս անցկացնելու համար: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

 

Աշակերտները մասնակցել են ինտերակտիվ դասի, որի ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները դպրոցականներին պատմել են մեծ թվով պայթուցիկ օբյեկտների պատճառով նախկինում ռազմական գործողություններ տեղի ունեցած տարածքներում գտնվելու վտանգի մասին, ինչպես նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու մեթոդների մասին:

  • Կիսվել: