հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուս խաղաղապահներն ապահովել են 65 000 ավտոմեքենայի անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովել են 65 000 ավտոմեքենայի անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները 2020 թվականի նոյեմբերից ի վեր ապահովել են շուրջ 65 000 ավտոմեքենայի և ավելի քան 230 000 մարդու անվտանգ տեղաշարժը, սննդամթերքի և տարատեսակ ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Ինչպես նշել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը, ամեն օր անցակետով մոտ 200 մեքենա է անցնում Լաչինի միջանցքով։ Զինծառայողնորը ստուգում են բոլոր մեքոնաները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

  • Կիսվել: