երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ

Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ

ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Սոբոլևը նշել է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում անտեղի է դարձել։

«Հայաստանը հրաժարվեց Ղարաբաղից: Մենք որոշ պայմանավորվածությունների հիման վրա էինք այնտեղ խաղաղապահներ պահպանելու։ Քանի որ Հայաստանը նման որոշում ընդունեց, ռուսական ուժերի հետագա ներկայությունն անտեղի դարձավ»,- ըստ Газета-ի՝ ասել է Սոբոլևը:

Նա ընդգծել է, թե իր համար անհասկանալի է Երևանի այդ քայլը։ «Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների հեռանալուն, դա ճիշտ որոշում է»,- նշել է Սոբոլևը՝ շեշտելով, որ եթե Հայաստանը չի ուզում, Ռուսաստանը հո չի՞ «զոռելու»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: