ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու. հերքում

ՌԴ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու. հերքում

Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության ԱԳն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ:

«Նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ ուղղված նստավայր պետություններում Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, տարբեր բնագավառներում փոխշահավետ կապերի զարգացմանն ու առաջմղմանը և օրենքով սահմանված այլ գործառույթների»։

Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր դադարեցվելու է ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: