շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ ՊՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրակել են Լեռնային Ղարաբաղի իրավապահների ավտոմեքենայի վրա

ՌԴ ՊՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրակել են Լեռնային Ղարաբաղի իրավապահների ավտոմեքենայի վրա

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն արձանագրել է Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակումն Արցախի ոստիկանության մեքենայի վրա:

«2023 թվականի մարտի 5-ին՝ ժամը 10:00-ին, Դյուքանլար բնակավայրի տարածքում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրակել են Լեռնային Ղարաբաղի իրավապահների ավտոմեքենայի վրա։ Բախման հետևանքով երեք մարդ զոհվել է, մեքենայում գտնվող մեկ աշխատակից վիրավորվել։ Ադրբեջանական կողմից կորուստները եղել են՝ երկու զոհ, մեկ վիրավոր: Ռուս խաղաղապահների ջանքերով բախումը դադարեցվել է»,- նշված է Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության տարածած տեղեկագրի մեջ։

Աղբյուրը նշել է, որ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: