ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Քվեարկության օրը ՔՊԿ գրասենյակ իմ այցը սխալ է մեկնաբանվել. Արայիկ Հարությունյան

Քվեարկության օրը ՔՊԿ գրասենյակ իմ այցը սխալ է մեկնաբանվել. Արայիկ Հարությունյան

Քվեարկության օրը ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության գրասենյակ իմ այցը սխալ է մեկնաբանվել: Այս մասին այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես հանդիպումներ եմ ունեցել նաեւ ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, Սամվել Բաբայանի եւ այլոց հետ: Ես պահպանել եմ չեզոքությունը եւ քվեարկությունից հետո եմ հանդիպումներ անցկացրել՛՛:

Հարությունյանը հավելել է, որ  Արցախը պետք է մնա հայերին միավորող գործոն՝ անկախ այն բանից, թե ով է Հայաստանում իշխանության ղեկին: Արցախի նախագահը Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին հրավիրել է ԼՂ՝ ապագան քննարկելու: Նա նշել է. ՛՛Անհիմն է ինձ մեղադրել դավաճանության եւ անգործության մեջ՛՛:

Նշենք, որ երեկվանից Ստեփանակերտում բողոքի ցույցեր են անցկացվում, պատճառն այն է, որ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշնյանին՝ ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:

  • Կիսվել: